ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
![]() 291 Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 21:24 Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարություն է տարածել․ «Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ ցեղասպան գործողությունների հերթական դրսեւորումն է, խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման եւ հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետեւանքներով, համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու եւ հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ, Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետեւանք է, ողջունելով Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու եւ միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը, դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը եւ արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, կարեւորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը, խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարեւոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ եւ վնասարար հայտարարություններով. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 1․ Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության եւ Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն եւ հետեւողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել եւ մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից: Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ եւ հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարեւոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 2․ Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
