Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր հնարավորությունները բավարար են ոչ միայն եղածը պահելու, այլև առաջ շարժվելու համար». Վ. Մարտիրոսյան

«Մեր հնարավորությունները բավարար են ոչ միայն եղածը պահելու, այլև առաջ շարժվելու համար». Վ. Մարտիրոսյան
259
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 23:54

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հնարավորությունները ավելին քան բավարար են ոչ միայն եղածը պահելու, այլև առաջ շարժվելու համար։
1918-ին Սարդարապատից առաջ մեր վիճակը շատ ավելի ծանր ու անհույս էր թվում, բայց Սարդարապատից հետո թուրք զորահրամանատար Քյազըմ Կարաբեքիրը զարմացած էր, թե ինչու հայերը չշարունակեցին առաջխաղացումը։ 1992-ին թշնամին գրավել էր Արցախի կեսը, Բերձորի միջանցքից մնացել էր մի փոքր հատված, որ ամբողջովին փակվեր։ Բայց էլի ոչ թե կարողացանք եղածը պաշտպանել, այլ այն արդյունքում եռապատկեցինք։
Որոշները կասեն ժամանակները ուրիշ էին, բայց եթե նույնիսկ ուրիշ են, ապա միայն ու միայն ի օգուտ ներկայի։ Ինչպես 1918-ին և 1992-ին էր, այսօր էլ մեր խնդիրները ամբողջովին գտնվում են մեր կազմակերպչական ունակությունների մեջ։
Մեր հաջողության բանաձևը մեկն է՝ Հավատը Դեպի Սեփական Ուժերը։ Մնացածը իրականացման դետալներ են»։