Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ո՞ւր եք, 400 հազար արցախցիներ»․ Ոսկան Սարգսյան

«Ո՞ւր եք, 400 հազար արցախցիներ»․ Ոսկան Սարգսյան
401
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 02:12

Լրագրող Ոսկան Սարգսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւր եք, 400 հազար արցախցիներ
Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացած Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա ասում է, թե Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հեռ, լավ իմանալով, որ Իլհամ Ալիևը կտրականապես մերժում է Արցախի հետ բանակցել։ Պարզ չէ, թե խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում ինչով է զբաղված, երբ Արցախը մեկ ամսից ավել շրջափակման մեջ է; Երևանում, Աբովյանում, Հայաստանի տարբեր վայրերում ապրում է ծագումով Արցախից մոտ 400 հազար մարդ։ Դրանց մեջ շատ են գիտնականները, գործարարներ և այլ հաջողակ անձինք։ Արցախը աստիճանաբար կորցնում ենք, սակայն դուք չեք համախմբվում, հանուն Արցախի հասարակական -հայրենակցական շարժում չեք նախաձեռնում։ Սպասո՞ւմ եք, որ Արցախի մնացած մասն էլ հանձնեն, թուրքը պղծի ձեր նախնիների և հարազատների գերեզմանները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան