Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանը նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն է»․ Վարդան Հարությունյան

«Նիկոլ Փաշինյանը նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն է»․ Վարդան Հարությունյան
328
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 00:00

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն է։
Այո, մի զարմացեք, մեկ էլ Ռոբի ժամանակ էր, որ մարդուն բերման էին ենթարկում բաժին և ինքնադատաստանի ենթարկում։
Չարենցավանի ՆԳՆ բաժնի պետի սենյակում Արմեն Խալաթյան անունով մի քաղաքացու այնպես են ծեծի ենթարկել, որ վնասել են ողնաշարը։ Այնուհետև, նրան քարշ տալով ներկայացրել են դատարան, որտեղից տարել են առաջին համալսարանական հիվանդանոց, հայտնաբերել վնասվածքը՝ պատգարակի վրա պառկած ներկայացրել դատարան, կալանավորել և պատգարակով տարել Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանին թույլ չեն տվել հանդիպել՝ պատճառաբանելով, որ նա անշարժ պառկած է և նրանք համապատասխան տեխնիկա չունեն նրան հանդիպման սենյակ բերելու։
Դե հիմա ասեք, ի՞նչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանից»։

«Նիկոլ Փաշինյանը նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն է»․ Վարդան Հարությունյան