«Էս հայտարարությամբ ադրբեջանական կողմն առնվազն դուռ է բացում հերթական սրացման համար». Մհեր Հակոբյան
![]() 292 Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 00:06 Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի շարք մտահոգիչ հայտարարություններ են հնչել։ Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական նյութը իրավիճակն էր Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում։ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»,–ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հատկանշական է, որ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, թե Հայաստանի կողմից դելիմիտացիայի չհամաձայնելու հետևանքով սահմանը կանցնի այնտեղով, որտեղով իրենք ցանկանան, Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Հայաստան - Ադրբեջան սահմանն այսօր անվանել է «պայմանական»։ Արցախի դեպքում, ինչպես և նախկինում, օգտագործվել է «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտի» եզրույթը։ Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ այս հայտարարություններին Հայաստանի և Արցախի հատուկ մարմինները պետք է շատ լուրջ վերաբերվեն։ «Հայտարարության բնույթն այն էր, որ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԵՏ ՄՂԵԼՈՒ։ Ցավոք, իմանալով ադրբեջանական կողմի մոտեցումները, մենք կարող ենք վստահությամբ ենթադրել, որ էս հայտարարությամբ ադրբեջանական կողմը առնվազն դուռ է բացում հերթական սրացման համար»։ Աղբյուրը` Մհեր Հակոբյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
