Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից անցել է երեք ամիս. նա տեսանյութ ցույց կտա. «Ժողովուրդ»
![]() 269 Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 3 ամիս անց գործն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելին՝ այս իրավիճակից հետո ոստիկանությունում սկսել են քննարկել նաև այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լինել իրեն ծեծի ենթարկելու գործը: Եվ, ահա, վաղը, երբ լրանալու է այս միջադեպի երրորդ ամիսը, Էդգար Ղազարյանը որոշել է անձամբ ասուլիս տալ, բացահայտումներ անել և ներկայացնել նաև տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են բակում ծեծի ենթարկում իրեն: Իհարկե, ոստիկանների կողմից շրջանառվող այս կարծիքը, թե միգուցե հենց նա է կազմակերպել այս ամենը, իրենց անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իրականում կա տեսանյութ, թե ովքեր որտեղից են հարձակվում Էդգար Ղազարյանի վրա: Այ եթե որևէ իշխանական գործիչ ծեծի ենթարկվեր, գործը կբացահայտվեր ժամերի ընթացքում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
