Սիլ ընկերությունն ու «սև ցուցակը». հերքման հերքում. «Ժողովուրդ»
![]() 238 Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ անդրադարձել էինք ԱԺ ՔՊ խմբակցության օրաթերթն պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սև ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սև ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նաև «Սիլ գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ասելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբևէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»: Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս» ընկերությունը շտապեց խմբագրություն ուղարկել հերքման ինչ-որ տեքստ՝ պահանջելով «մեկշաբաթյա ժամկետում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին իսկ թողարկման մեջ՝ 1-ին էջում, և www.armlur.am կայքում հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սև ցուցակում» փաստը»: Բայց ի՞նչը հերքենք, եթե մենք ունենք մեր գրածը վկայող կոնկրետ փաստաթուղթ: Եւ այսպես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնանշման հարցում: Մասնակցության հայտեր ներկայացրել են «Սիլ ինշուրանս»,«Ռոսգոսստրախ-Արմենիա», «Արմենիա ինշուրանս», «Բի Բի Էս Սի», «Նաիրի ինշուրանս» ընկերությունները և Ա/Ձ Արթուր Կարապետյանը: Նվազագույն գին առաջարկել է «Նաիրի ինշուրանս» ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամ, իսկ ՊԵԿ-ի կողմից պլանավորված առավելագույն ընդհանուր արժեքը եղել է 4 մլն 986 հազար դրամ: Բոլոր մասնակիցները ճանաչվել են հրավերի պահանջների նկատմամբ ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցներ, ինչից հետո նիստը կասեցվել է, և բոլոր մասնակիցները հրավիրվել են գների նվազեցման համար միաժամանակյա բանակցությունների: Բանակցությունների ավարտին մասնակիցները հայտով ներկայացված գները թողել են անփոփոխ, և «Նաիրի ինշուրանս» ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: Նշենք, որ «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «ԲԻ Բի Էս Սի» ընկերությունները նույն գնային առաջարկն են ներկայացրել՝ 4 մլն 846 հազար դրամ, սակայն «Սիլ ինշուրանս»-ի համար անհասկանալի է, թե ինչու է «Սիլ ինշուրանս»-ը վերը նշված ընկերություններից հետո հաջորդ տեղը զբաղեցրել այն դեպքում, երբ «Բի Բի Էս Սի»-ն չի հանդիսանում ապահովագրական ընկերություն և գնման ընթացակարգին իրավունք չի ունեցել մասնակցելու: Ստացվել է, որ հարցմանը մասնակցել են թվով 4 ապահովագրական ընկերություն ու 2 ոչ ապահովագրական ընկերություններ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը դիմել է բողոքներ քննող անձին և խնդրել պարտավորեցնել Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով գնահատող հանձնաժողովին դադարեցնել «Նաիրի ինշուրանս» ընկերության վերաբերյալ կայացված որոշումը, նաև խնդրել է «Նաիրի ինշուրանս», «Արմենիա ինշուրանս» և «Բի Բի Էս Սի» ընկերությունների հայտերը գնահատել անբավարար և մերժել։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշել է «Սիլ ինշուրանս»-ի բողոքը բավարարվել մասնակիորեն և «Բի Բի Սի Էս» ընկերության հայտը գնահատել անբավարար ու մերժել: Մնացած մասով բողոքը մերժվել է: Ներկայացնում ենք նաև ՊԵԿ-ի պահանջը «Սիլ ինշուրանս»-ին ներառելու «սև ցուցակում»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
