Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Դիվանագիտությունը ոսկերչական նուրբ աշխատանք է, քայլիստները՝ գյուղական ղասաբ». Ոսկան Սարգսյան

«Դիվանագիտությունը ոսկերչական նուրբ աշխատանք է, քայլիստները՝ գյուղական ղասաբ». Ոսկան Սարգսյան
356
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 02:06

Լրագրող Ոսկան Սարգսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիվանագիտությունը ոսկերչական նուրբ աշխատանք է, քայլիստները գյուղական ղասաբի նման ոչ հմուտ են
Հայաստանը փաստացի մնացել է առանց դաշնակից։ Թուրքալեզու ույգուրների իրավունքները պաշտպանելու նախաձեռությանը միանալու պատճառով Չիաստանի հետ մեր հարաբերությունները բարվոք չեն, Իրանի հետ հարաբերություները խորացնելու համար բավարար աշխատանք չի արվում, ԱՄՆ-ը տարածաշրջանից հեռու է, զբաղված է Ուկրաինայի պաշտպանությամբ։ Դասականի խոսքերով՝ լուսավոր Եվրոպը մեր հառանչանքներին կույր ու խուլ մնաց, բավարարվելով միայն չեզոք հայտարարություններով, պատժամիջոցներ չկիրառեց բռնատիրական Ադրբեջանի դեմ, քանզի այնտեղից գազ է ստանում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Տալլինում այդ երկրի նախագահի մոտ բողոքեց Հայաստանին աջակցելու առումով Ռուսաստանի անգործությունից։ Անվտանգության խորրհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դեմ մուտիլովկա արեց, թե մեզ ճնշում է մտնել միութենական պետության եեջ։ Նիկոլ Փաշինյանն իր կիսաասուլիսում սրբագրեց Արմեն Գրիգորյանի ասածը, ասելով, որ փորձագետներն են ճնշում։ Լավ է, որ չասաց, թե լրագրողներն են իրենց հոդվածներով ճնշում, ստիպում։
Լրջագույն մարտահրավերներ ունեցող, պատերազմից և կապիտուլյացիայից հետո խիստ թուլացած Հայաստանին ոսկերչական նրբության դիվանագտություն է հարկավոր, սակայն այդ կարևոր ոլորտում քայլիստ իշխանությունը գյուղական մսագործի նման անվարժ է գործում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան