Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ստրասբուրգը կյանքում 12,000 իրանցի չէր տեսել». Տիգրան Դավուդյան

«Ստրասբուրգը կյանքում 12,000 իրանցի չէր տեսել». Տիգրան Դավուդյան
243
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 17:48

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքը կյանքում 12,000 իրանցի չէր տեսել։ Երեկ՝ երկուշաբթի, Եվրոխորհրդարանի նստաշրջանի բացման կապակցությամբ Եվրոպայի տարբեր շրջաններից և հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարբեր շրջաններից, այստեղ էին հավաքվել իրանցի ցուցարարներ։ Նրանք Եվրոխորհրդարանից պահանջում էին «Իսլամական Հեղափոխության Պաշտպան Զորք»-ին ներառել ահաբեկչական խմբերի ցուցակում և ըստ այդմ պատժամիջոցներ կիրառել նրա անդամների դեմ։ Այդ զորքը հիմնվել է Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո և գործունեություն է ծավալել նաև Իրանի սահմնաններից դուրս։ Քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրվա նիստում․ Եվրոխորհրդարանն ունի 700 անդամ, որոնցից 100-ն արդեն իսկ նման խնդրանքով դիմել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին։ Իրանցիների երեկվա ցույցի ժամանակ ելույթ ունեցան Եվրոխորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայից արաբ պատգամավոր տիկին Աբիր Ալսահլանին, Բելգիայից իրանուհի պատգամավոր Դարյա Սաֆային և Ստրասբուրգի քաղաքապետի տեղակալ իրանցի Սիամաք Աղաբաբային։ Ֆրանսիայի Ոստիկանությունն անվտանգային առումներով, ցույցի կազմակերպիչներին խնդրել էր սահմանափակել ելույթները։ Եվրոխորհրդարանի բանաձևերը Եվրոմիության համար պարտադրանք չեն»:

«Ստրասբուրգը կյանքում 12,000 իրանցի չէր տեսել». Տիգրան Դավուդյան
«Ստրասբուրգը կյանքում 12,000 իրանցի չէր տեսել». Տիգրան Դավուդյան
Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան