«ԵՄ առաքելությունը չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից». Տաթևիկ Հայրապետյան
![]() 278 Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 00:30 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Լավ է, որ ԵՄ-ն շարունակում է իր դիտորդական առաքելությունը ՀՀ-ում և այդ նպատակով ավելի երկարաժամկետ առաքելություն է ուղարկում: Բայց փաստենք, դա ընդամենը քաղաքացիական առաքելություն է և չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից: Դա լրացուցիչ զսպիչ գործոն է, ինչը բնավ չի նշանակում, որ դրա առկայության պայմաններում անգամ Ալիևը չի կարող գնալ նոր բախման: Ալիևը կգնա բախման, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը դա թույլ տա, ինչպես եղավ 2020թ. պատերազմի ժամանակ: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և դա չի թաքցնում: Նիկոլ Փաշինյանը թող հասկանա, որ եթե Ադրբեջանը գնա հերթական ագրեսիայի, նա իրավունք չունի գա ԱԺ ամբիոնի մոտ ու հայտարարի, որ չհասցրեց զենք ձեռքբերել կամ մտածում էր, որ ԵՄ առաքելությունը դա կզսպի: Ինչպես դա անում էր նաև անցած տարվա սեպտեմբերին: Այդ հայտնի մանիպուլատիվ «տրյուկները» չեն անցնելու: Պետք է պատրաստվել պատերազմի՝ դա զսպելու համար: Եթե ուզում ենք երկարաժամկետ առումով զսպել Բաքվին, պետք է կառուցենք մարտունակ, ժամանակակից բանակ ու դիմադրողականություն ունեցող ուժեղ հանրություն: Մնացածը օժանդակող գործոններ են, բայց մեր պետությունը պաշտպանողը միմիայն մենք ենք, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
