Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել
226
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 20:00

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն՝ «ֆեյսբուք»-ի իր Էջում:
Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում», «Քայլե'ր ձեռնարկեք», «Դադարեցրե'ք Արցախի շրջափակումը», «Պատժե'լ ցեղասպան Ադրբեջանին» գրություններով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։