Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, որովհետև նրան դեմ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները». Գրիգոր Բալասանյան

«Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, որովհետև նրան դեմ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները». Գրիգոր Բալասանյան
342
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 22:36

Արցախի շրջափակման 37-րդ օրն Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է Հայաստանից դեպ Արցախ գազամատակարարումը, ավելի վաղ կտրել էր նաև Հայաստանից դեպի Արցախ միակ բարձրավոլտ գիծը, ինչի հետևանքով Արցախում 4 ժամանոց հովհարային անջատումներ են։

Նման ծայրաստիճան ծանր պայմաններում՝ հումանիտար ճգնաժամում, շարունակում է ապրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող 120 հազարից ավելի հայ, սակայն Հայաստանը շարունակում է հայտարարություններից զատ՝ որևէ գործնական քայլ չանել Արցախում ապրող հայերի փրկության համար՝ այդ փրկության գործը պատվիրակելով Ռուսաստանին։

168 TV-ի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Արցախի հայերին այդ պաշարումից փրկելու՝ Հայաստանի իշխանության անելիքների մասին՝ նշեց. «Հայաստանի և Արցախի իշխանություններն այս 37 օրերի ընթացքում, սպասելու փոխարեն, պետք է, օրինակ, անտառների միջով բացեին այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր կլիներ Արցախում ապրող հայերին սնունդ և դեղ մատակարարել, բայց չեն արել։ Հիմա խոսում ենք այն մասին, որ հովհարային անջատումներ են, բայց դրանք չէին լինի, եթե Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհը կառուցվեր, և այդ ճանապարհի ուղղությամբ փոխադրվեին հոսանքի գծերը։ Առհասարակ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նախկին վարչապետը, պետք է պատասխանի հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը 2 տարի Արցախի պետնախարար էր, բայց Արցախում պահուստները սպառվեցին ընդամենը 21 օրվա ընթացքում։ Կրկնում եմ՝ Արցախն այլընտրանքային ճանապարհով պետք է ցույց տա Ադրբեջանին, որ եթե անգամ 30 տարի կանգնեն ճանապարհին, միևնույն է՝ Արցախին մատակարարվելու է առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Սա պետք է անել, ոչ թե սպասել, թե միջազգային հանրությունն ի՞նչ կանի. որևէ բան չի անելու»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Միջազգայնագետի փոխանցմամբ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու փոխարեն՝ Հայաստանի և Արցախի իշխանությունը զբաղված է ներքաղաքական հարցերով. վերջին շաբաթվա ընթացքում հենց դրա ականատեսն ենք։

«Սթափվեք, աթոռակռվի ժամանակը չէ։ Ակնհայտ է, եթե այդ անձին՝ Ռուբեն Վարդանյանին, դեմ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունը, նշանակում է՝ Վարդանյանը պետք է մնա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, որովհետև նրան դեմ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները». Գրիգոր Բալասանյան