«ML Mining» ՍՊԸ-ում 2 աշխատակից մարմնական վնասվածքներ են ստացել, 1-ի կյանքի համար պայքարում են

Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմանում «Իզմիրլյան» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ, պատռված վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայք մարզի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ս.-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին, թե ինչ հանգամանքներում է Գագիկ Ս.-ն վիրավորում ստացել, ժամը 13։30-ի սահմանում «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ Գագիկ Ս.-ն «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է իրենց մոտ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։30-ի սահմանում Թբիլիսյան խճուղիում գործող «Ml MIning» ՍՊԸ-ին պատկանող ավտովերանորոգման կետում Գագիկ Ս.-ն Կամազ մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս չի պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի պատճառով էլ ստացել է նշված մարմնական վնասվածքները։
Նշված ՍՊԸ-ում աջ ձեռքի վնասվածք է ստացել նաև Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Պողոս Գ.-ն, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։
Ըստ աղբյուրի՝ վնասվածքներ ստացած անձինք աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես մեխանիկ-փականագործներ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
255Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
163Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
130Երեկ, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
18603.10.2026, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
27202.10.2026, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
52102.10.2026, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
29602.10.2026, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
74702.10.2026, 14:30