«Քավության նոխազ արդեն իսկ նշանակված է, և քավության նոխազը հայ սպան է». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 306 Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 11:00 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը 24TV-ի եթերում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշել է. «Տեսանք, թե պատերազմից հետո մեծ-մեծ խոսացող իշխանությունն ինչ վիճակում է պահում զինվորներին: Ցավոք, դա ամենավատ պայմանը չէ, որտեղ մեր զինվորներն ապրում են. առաջնագծում զինվորները շատ ավելի վատ պայմաններում են ապրում»: Քաղաքագետը նկատել է՝ երեկ Կառավարության նիստին Պաշտպանության նախարարը, Քննչական կոմիտեի նախագահը, Առողջապահության նախարարը ոչինչ չկարողացան զեկուցել՝ ինչ է տեղի ունեցել, բայց Փաշինյանը հստակ զեկուցեց, որ բոլորին աշխատանքից հեռացրել են. «Առավոտ շուտ, առանց պարզելու՝ չունեցած տեղեկատվության հիման վրա քայլեր են ձեռնարկել: Քավության նոխազ արդեն իսկ նշանակված է, և քավության նոխազը հայ սպան է: Առանց հասկանալու՝ ով է մեղավոր, մի ամբողջ պաշտպանական օղակ՝ հրամանատարից սկսած, հեռացրել է աշխատանքից, ինչը մեծ վտանգ է ստեղծում այդ ուղղությամբ խրամատ պահող զորքի համար: Միանգամից հասարակությանը ցույց է տալիս, որ տեսեք՝ պատժել ենք, բայց այս ամենը նոր ռիսկեր է ստեղծում, կարող է վաղն էլ իմանանք, որ թուրքն է այդ հատված մտել, որովհետև հրամանատարություն չկա»,- ընդգծել է նա: Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ Փաշինյանն այնքան «սուրենպապիկյաններ» է բուծել իր շուրջը, որ Պաշտպանության նախարարի հրաժարականից հետո իր նման մեկ ուրիշն է գալու: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
