«Ինքը պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար». Գեղամ Մանուկյան
![]() 365 Շաբաթ, 21 հունվարի, 2023 թ., 11:12 «Երեկ փողոցում հայրենակիցներից մեկն ասաց՝ պարո՛ն Մանուկյան, Սուրեն Պապիկյանի հրաժարականն ինչո՞ւ չեք պահանջում: Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, մոռանո՞ւմ եք, որ էս երկու տարվա ընդդիմության ասածն այս իշխանության հեռացումն է. մենակ Պապիկյան Սուրենը չի. առավոտը շուտ ինքը ուղղակի պետք է փասա-փուսեն հավաքեր, գնար»,- անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհին, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողի մահվան դեպքին ու Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Պապիկյանը նույնիսկ դեպքի վայր չի գնացել՝ կատարվածն իր աչքով տեսնելու համար. «Դեպքի առավոտը խելագարվել էր հասարակությունը, ողբ էր, լաց, բայց տեսանք՝ սափրված, փողկապը կապած եկել էր Կառավարության նիստին... Լավ, ո՞նց են կարողանում: Բացատրելի չի, տրամաբանված չի»,- նշեց Մանուկյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
