ԱՄՆ-ին սպառնում են անսպասելի աղետներ. փորձագետներ

ԱՄՆ-ի արևմտյան կեսն ապրում է երկարատև մեգաերաշտ, որը լուրջ ճնշում է գործադրում տարածաշրջանի ջրային ռեսուրսների վրա, գրում է Newsweek-ը։
Փորձագետների կարծիքով, եթե իրավիճակը չփոխվի առաջիկա 10-20 տարում, դա կարող է հանգեցնել «աղետալի հետևանքների» ողջ երկրի համար։
«Եվս մեկ կամ երկու տասնամյակ ձգվող երաշտը զգալիորեն կքայքայի ստորջրյա ջրամբարները, ինչը կհանգեցնի ոչ միայն ստորերկրյա ջրային ռեսուրսների կորստի, այլև հողի անկման, սա էլ իր հերթին ընդհանուր վնաս կհասցնի հանրային ենթակառուցվածքներին»,- նախազգուշացրել է Շրջակա միջավայրի ինստիտուտի ղեկավարներից մեկը՝ Ջոնաթան Դիսոն:
Ըստ ԱՄՆ-ի U.S. Drought Monitor-ի (Երաշտի մոնիթորինգ), մայրցամաքային ԱՄՆ-ի 65 տոկոսը ապրում է երաշտի կամ աննորմալ չոր պայմաններում: «Ամենաշատ տուժած նահանգներից են Յութան, Օրեգոնը, Նեբրասկան, Քանզասը և Օքլահոման, որոնք բոլորն ունեն ծայրահեղ երաշտային շրջաններ»,- ասվում է հրատարակության մեջ։
Մասնագետների կարծիքով՝ մոտ ապագայում իրավիճակի լուրջ բարելավում չի կարելի սպասել, քանի որ «նույնիսկ երբ երաշտը նահանջի, լուրջ վերականգնման համար կպահանջվի մի քանի տարի, որի ընթացքում տեղումների քանակը պետք է լինի միջինից բարձր»։


«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
127Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
116816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
101415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
68912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
181910.11.2026, 19:37