«Եվրոպական քաղաքացիական առաքելության հիմնումը Հայաստանի ռազմավարական շրջադարձի կարևոր սկիզբ է»․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Լաչինի միջանցքը փակելու հեռահար նպատակներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մտքից Երևանին հրաժարում պարտադրելն էր։ Ոչ պատահականորեն ԵՄ նախորդ՝ ժամանակավոր առաքելության երկամսյա ժամկետի սպառվելն ու դեկտեմբերի 12-ին միջանցքը փակելու ժամկետները համընկան։ Ալիևն ու Լավրովն էլ միաժամանակ ընդվզեցին և զգուշացրին Երևանին՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական խումբ տեղակայելու մտքից հրաժարվելու պահանջով։
Հայաստանի սահմանի երկայնքով եվրոպական քաղաքացիական առաքելության հիմնումը Հայաստանի ռազմավարական շրջադարձի կարևոր սկիզբ է։
Հայաստան-ԵՄ համագործակցությունն այսպիսով բոլորովին նոր հարթություն է տեղափոխվում։ Պաշտոնական Երևանը լավ մեկնարկ է տվել։ Անհրաժեշտ է առհասարակ մտածել 2013-ին Սերժ Սարգսյանի կողմից մերժված Եվրամիության ասոցացման համաձայնագիրը օրակարգ բերելու և Եվրամության հետ համագործակցության հենց այդպիսի շրջանակ նախատեսելու մասին»։

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
9701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
9200:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
9400:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
10000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
85Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
84Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
117Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
88Երեկ, 22:36