«Հայ ժողովրդի առաջին ազատագրված «բարձունքը» պետք է դառնա մայրաքաղաք Երևանը». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Մեր ազգն առհասարակ ամեն ինչ շատ շուտ է մոռանում: Մոռանում է Եռաբլուրում այն բոլոր ննջեցյալներին, ում շիրմաքարերի առաջ միշտ խոնարհված են թարմ ծաղիկները: Մոռանում է Արցախյան առաջին պատերազմի այն բոլոր հերոսներին, ովքեր մի բանում են «մեղավոր», որ չեն զոհվել: Այ, որ զոհված լինեին հիմա ազգովի կասեին, բա որ Սերժը ողջ լիներ, բա էսպես կլինե՞ր, իսկ կենդանության օրոք մարդկանց կարելի է «խաչել» նույնիսկ չգործած մեղքերի համար: Մոռանում է այն հղի կնոջը, ում Նիկոլը սպանեց, մոռանում է Արմեն Գրիգորյանին, ով պարզապես սիրում էր իր երկիրը ու քննադատում էր այս իշխանություններին, իսկ Նիկոլի դատարանը սպանեց նրան: Մոռանում է այն բոլոր գերիներին, ովքեր այսօր Բաքվի բերդերում տանջվում են ու Աստված գիտի միայն, թե էլ ի՞նչ են անում իրենց հետ: Մոռանում է այն բոլոր խոստումները, որոնք մնացին անկատար հենց Նիկոլի կողմից: Ասում էր, որ կոռուպցիան վերացնելու են, բայց մինչև կոկորդները խրված են կոռուպցիայի մեջ, ասում էր, որ բանակը փակելու է 80-ականների զենքերի էջը, տարրական գիտելիք չունենալով, որ գրեթե բոլոր գերտերությունների զինանոցում մեծամասամբ հենց 80-ականների զենքեր են, ու սա էլ հեչ, ձեռք էր բերում 60-70 ականների զենք զինամթերք: ՀՕՊ-ի փոխարեն ձեռք էր բերում ՀՀ «ամենաթանկարժեք սելֆին»՝ անպիտան ՍՈւ-եր, որոնք պատերազմի ընթացքում այդպես էլ երկինք չբարձրացան: Ասում էր, որ ՀՀ-ում մարդիկ պետք է երջանիկ լինեն, բայց ո՞րն է այդ երջանկությունը՝ Եռաբլուրի, Եղբայրական գերեզմանատան ու հայրենի գյուղերում ծածանվող դրոշների ֆոնին:
Հայաստանում ոչ թե պետք է 5000-ից ավել գերեզման ավելանար, այլ 5000-ից ավել հարսանիք, ծնունդ ու կնունք պետք է լիներ: Եռագույնները պետք է ծածանվեին, ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայկական բանակի հաղթական շքերթներին: Հիրավի ճիշտ է այն միտքը, որ բարձունքը մերը չէ, տղեքրն էլ չկան...
Հ.Գ. Հայ ժողովրդի առաջին ազատագրված «բարձունքը» պետք է դառնա մայրաքաղաք Երևանը: Ու պիտի փակվի 2018թ.-ից սկսված ՀՀ պատմության ամենաամոթալի էջը: Պետք է փակվի անձնազոհության ու հայրենասիրության հաշվին»:

«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
022:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
3822:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
1922:30
«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
8221:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
4921:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
5720:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5920:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7319:54