ՀՀ-ում ամեն կերպ ամրապնդվելու ԵՄ-ի փորձերը կարող են վնասել հայերի ու ադրբեջանցիների շահերին. ՌԴ ԱԳՆ
![]() 359 Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 18:36 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև՝ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնալու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների վարքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է՝ թվագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ով, 2021 թվականի հունվարի 11-ով, 2021 թվականի նոյեմբերի 26-ով և 2022 թվականի հոկտեմբերի 31-ով, ներառյալ՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցման, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացման մասին։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
