«Ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկը հունվարի 28-ի հանրահավաքն է». Էդգար Ղազարյան
![]() 281 Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 22:30 «Թեզեր են տարածում իշխանական աղբյուրներով, թե մեր բանակը թույլ ա, անուժ, անզեն, թե դրա համար պիտի ծնկի գանք թշնամու բոլոր պահանջների առաջ: Հայտարարում են, թե մեր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Մեր անվտանգության երաշխավորը ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է: Ի՞նչ է եղել մեր բանակին, այո՛, նա ծանր հարված է ստացել այս հանցավոր ռեժիմի պատճառով, բայց դեռ կենսունակ է: Իշխանության փոփոխության դեպքում, երբ մեր բանակը ղեկավարեն իրենց գործին տիրապետող նվիրյալ զինվորականներ, կտեսնեք, թե մեր բանակը ինչ հրաշքներ կարող է գործել: Նսեմացման մթնոլորտը բերել է միայն այս իշխանությունը: Մենք ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկի օրը հունվարի 28-ն է՝ մեր լուսավոր տոնը՝ Բանակի օրը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա կոչ արեց բոլորին հունվարի 28-ին միանալ Բանակի օրվան նվիրված հանրահավաքին: Հանրահավաքին կհաջորդի նաև երթը՝ դեպի Եռաբլուր. «Դա ողբի երթ չի լինելու, այլ հպարտության ու երախտիքի երթ»: |

«Սուտ խոսելու մեջ արդեն «միջազգային վարպետի» մակարդակի է»․ Արսեն Նիկողոսյան
11701:06
«Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է». Վահե Սարգսյան
11800:48
«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
14300:18
Ռուսական РЕН ТВ-ն հեգնում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14800:12
«Իրենց կարելի է ամեն ինչ՝ թքել, հայհոյել, անվանարկել․․․, մնացյալներին՝ ոչինչ»․ Նարեկ Գալստյան
15300:06
«Կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել․ սա ցուցադրություն է»․ Վարդան Հարությունյան
124Երեկ, 23:48
Մեկ օր ջուր չի լինի Մեծամորում
144Երեկ, 22:54
«Բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը»․ Սաթիկ Սեյրանյան
154Երեկ, 22:42
