«Տոները ստուգատես են, հաշվետվություն՝ արվածի ու չարվածի համար»․ Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ - ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ
Հայ զինվորը դարեր շարունակ պաշտպանել է իր հայրենիքը անկախ նրանից թե Հայաստանը պետականության ինչպիսի կարգավիճակ է ունեցել։
Այսօրվա զինվորը Հայոց անկախ պետականության պաշտպանն է։ Դրանով ամեն ինչ ասված է …
Հասկանալի է, որ դժգոհություն հայտնելը անտանելի դարձող բացթողումները շտկելու առաջին քայլն է։ Սակայն դժգոհությամբ ու սգալով տոնը մթագնելը անթուլատրելի է՝ հատկապես ռազմական բնույթի մարտահրավերների առաջ կանգնած ժողովրդի համար։
Իսկ տոները միայն զվարճանալու համար չեն. Տոները ստուգատես են, հաշվետվություն են արվածի ու չարվածի համար, պարտավորություն են հաջորդ տոնը ավելի արժանապատիվ ու լիաթոք տոնելու համար։
Մի բան արդեն անվիճելի է - Հայ ժողովուրդն է միակ տերը մեր բոլոր հաղթանակների ու պարտությունների, որոնց հանրագումարով է պայմանավորվում երկրի ու ժողովրդի ապագան։
Նվրյալներ, արժանիներ ու անարժաններ եղել են, կան ու լինելու են ամեն տեղ ու բոլոր ժամանակներում։ Ժամանակը առաջ են շարժում լավը, բարին, մնայունը ստեղծողները, իսկ անարժանները կախվում են նրանց փեշերից՝ ժամանակի հետևից քարշ գալու համար։
Եկեք պայմանավորվենք, որ այսօրվանից ի վեր.
- Այլևս չենք հոլովում ոչ մի անարժանի անուն. Հասկանում ենք, որ մեկի անունը հաճախ տալով մեր կենսական էներգիան կամա, թե ակամա փոխանցում ենք իրեն։
- Արժանիներին փառաբանում ենք գործով, այլ ոչ թե միայն խոսքով։ Փառաբանում ենք նրանց կատարած գործերը, այլ ոչ թե խոստումներն ու խոսքերը։
- Փորձում ենք հասկանալ ու ի վերջո հասկանում ենք, որ Բանակում մեր ազգի սերուցքն է, որին պետք է արժանի հենարան լինի Թիկունքը։
Նորից խաբվելու թեման շրջանցում եմ, քանի որ կայուն կարծիք ունեմ. - Խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Արկուսն էլ վատ ուղեկիցներ են։
Ու այս ամենն այն նվազագույնն է, որը մեզ թույլ կտա բանակի հաջորդ տոնին ավելի վստահ ու առավել արժանապատիվ ու լիաթոք ասել.
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ - ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ»:

Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
3709:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
98Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
160Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
79Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
84Երեկ, 21:24