Ադրբեջանի Օպերայի և Բալետի շենքը կառուցվել էր որպես հայկական Մեծ թատրոն. Բաքվի հայ ճարտարապետները

19-րդ դարում Կովկասը Ռուսաստանին միանալուց հետո հայկական կապիտալը մեծ դեր խաղաց, առաջին հերթին, Թիֆլիսի և Բաքվի կառուցապատման և զարգացման գործընթացում։ Սրան նպաստում էր նաև այդ քաղաքներում հայ բնակչության մեծ զանգվածի առկայությունը: Թիֆլիսը դարձավ հայ մշակույթի կենտրոնը, իսկ արագ զարգացող Բաքուն՝ Նավթարդյունաբերական կենտրոն, որը դեպի իրեն ձգեց ինչպես մեծ թվով հայերի Արցախից և Սյունիքից, այնպես էլ բավական թվով հայ գործարարների:
Հայ նավթարդյունաբերողներ և գործարանատերեր Մանթաշյանի, Ղուկասյանի, Միրզոյանի և այլոց միջոցներով այստեղ կառուցվեցին ոչ միայն արդյունաբերական և բնակելի շինություններ, այլև խոշոր հասարակական շենքեր: Անդրկովկասի երեք երկրներում այդ ժամանակ նշանավոր հայ ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանը, Նիկողայոս Բաևը, Վարդան Սարգսյանը, Հովհաննես Քաջազնունին, Ֆրեյդուն Աղալյանը, Աննա Օլթեցյանը և ուրիշներ Բաքվում մեծ լումա ներդրեցին քաղաքի կենտրոնի կառուցապատման գործում: Նշանակալից է Գաբրիել Տեր-Միքելյանի նախագծով՝ դասական ոճով կառուցված հասարակական ժողովարանի ակումբը (այժմ՝ ադրբեջանական ֆիլհարմոնիան)։ Մոդեռն ոճով Նիկողայոս Բաևը կառուցեց մի շարք բնակելի տներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր։ Հետաքրիր է, որ Նիկողայոս Բաևը 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Այսօր էլ շատերին հիացմունք է պատճառում նրա կառուցած՝ Ադրբեջանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որն ի սկզբանե կառուցվել էր՝ որպես Մայիլյան եղբայրների մեծ թատրոն։ Մայիլյան եղբայրներն այս թատրոնը կառուցել են էթնիկ հայերի համար։ Թատրոնի բացումը մեծ իրադարձություն է եղել Բաքվի մշակութային կյանքում։ Թերթերը բազմաթիվ գովեստի խոսքերով էին հանդես գալիս թատրոնի շենքի և նրա ճարտարապետի մասին։
Բաևը կառուցել է նաև Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները, Էրմենիքենդ թաղամասն (Բաևի թաղամաս) ու հարակից շինությունները, ինչպես նաև հիվանդանոցային ավան՝ բազմաթիվ մասնաշենքերով։
Հովհաննես Քաջազնունին կառուցել է Բաքվի սբ․ Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (1909թ․), որը սակայն քանդվել է 1937 թ-ին։ Հետագայում եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Պետական կոնսերվատորիայի շենքը, որը հիմքում ունի խաչաձևություն։





«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
11918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
181Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52212.09.2026, 21:42