«Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Հարգելի՛ բարեկամներ, վերջին ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն իրավամբ ցնցել են մեր հանրությանը։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի իրենց կախված առավելագույնը՝ մեր բանակում մահվան այս «Շքերթը» կասեցնելու համար։
Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ։
Երեկ ստանձնել եմ Վարդենիսում տեղի ունեցած ողբերգության արդյունքում զոհված 15 զինծառայողներից Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։
Տառացիորեն երկու օր առաջ էլ ստանձնել եմ դեռևս 2022թ․ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում Սյունիքի մարզի N զորամասի զոհված զինծառայող Ռոբերտ Արմենի Գևորգյանի մայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։
Մեկ անգամ ևս պնդում եմ, որ վերը նշված ողբերգական դեպքերի պատճառների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվում են բազմաթիվ հավանական ու անհավանական վարկածներ։
Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում և թույլատրելիության սահմաններում ցուցաբերել առավելագույն թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ, դրսևորել հետևողականություն՝ այս ողբերգությունների իրական հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար։
Պնդում եմ, որ եթե որևէ օղակի կողմից փորձ արվի ծածկադմփոց անել սույն գործերի բացահայտման աշխատանքները, ինքս կհամարեմ, որ գործ ունենք մեր պետության հիմքերը խարխլելու կոնկրետ դրսևորման հետ։
Առաջիկա օրերի ընթացքում հանդես կգամ առավել համապարփակ տեղեկատվությամբ՝ սույն գործերի վերաբերյալ տուժողների դիրքորոշումները ամբողջացնելու, հավաքված տեղեկատվությունները համադրելու և վերլուծելու, ինչպես նաև որոշակի ռազմավարական ու մարտավարական խնդիրների մասին»:

Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
8500:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
4100:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
99Երեկ, 23:48
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան
52Երեկ, 23:36
«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
54Երեկ, 22:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
63Երեկ, 22:42
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
112Երեկ, 22:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
111Երեկ, 21:49