«Մարզերից Երևան եկող ճանապարհները կաթվածահար են». Արփի Սուքիասյան
![]() 230 Երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ., 12:42 Լրագրող Արփի Սուքիասյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Ձյան պատճառով կաթվածահար են եղել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները: «Հայլուրի» թղթակիցները աշխատանքի գալիս են նկարահանել այս կադրերը: Մերոնք նկատել են, որ Աշտարակ քաղաքում մերկասառույց չկա: Աղ ու ավազ ցանված է, բայց միայն քաղաքում: Աշտարակ խոշորացված համայնքի մյուս բնակավայերի ճանապարհները սառցակալած են: «Հայլուրն» ահազանգեր է ստացել նաև Կոտայքի մարզի բնակիչներից: Մարդիկ ասում են՝ Եղվարդ-Երևան ճանապարհին պարեկներն են ձեռքերով ավազ լցնում: Ապարան-Երևան 50 կիլոմետրանոց ճանապարհահատվածը սահադաշտի է վերածվել: Հայաստանի ներքին գործերի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կան փակ ճանապարհներ։ Արագածոտնում՝ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները: Ըստ ծառայության՝ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
