Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին: Եվ այսպես, անցած տարի գրել էինք, որ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն և նշանակվել դատախազի տեղակալ:
Այս հանգամանքը խիստ զայրացրել էր Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից. նա խիստ վրդովվել էր, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Աննա Վարդապետյանը ցանկացել էր իրեն տեղակալ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։
Արդյունքում Գևորգյանը դիմում էր ներկայացրել որակավորման հանձնաժողով և քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել էր քննությունից։ Գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուին կտրողներից մեկը գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր, որին Վարդապետյանը որոշել է պատժել: Այսպիսով, որոշում է կայացվել գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին:
Այդ կանոնակարգումը ենթադրող նախագիծը երեկ քննարկվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում: Իրականում, սակայն, Աննա Վարդապետյանը պատժում է ռեկտորին, որ իր ցանկալի թեկնածուին չի անցկացրել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
9401:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
8900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
9100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
9700:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
83Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
83Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
115Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
87Երեկ, 22:36