«Արցախի հարցի միջնորդության դիմաց Եվրոպան ստացավ գազի մատակարարման ձեռնտու պայմանագրեր Ադրբեջանի հետ». Ա. Մելիքյան
![]() 225 Ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ., 21:12 «Հայաստանի առաջարկն էր, որ ՀԱՊԿ-ը ճանաչեր խորհրդային ժամանակների սահմանները և համապատասխան վերաբերմունք դրսևորեր, որից հետո կարող էինք խոսել խաղաղարար առաքելության կոնկրետ գործունեության մասին: Բայց մեր դաշնակից և հայ ժողովրդի հին բարեկամ Սերգեյ Լավրովը նախընտրեց այդ ճանապարհով չգնալ»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: «Եթե ՀԱՊԿ-ը պատրաստ չէ Հայաստանի խորհրդային սահմանները դիտարկել որպես իր գործունեության համար բազային սկզբունք, ապա այլ երկրից կարող են դիտորդներ գալ, տվյալ դեպքում՝ նման ցանկություն է հայտնել ԵՄ-ն: ՌԴ-ում կան ճշգրտագույն քարտեզներ, որոնց համաձայն՝ հստակ է, որտեղ է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և մեր դաշնակիցները պետք է դիրքորոշում արտահայտեին, բայց ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իրենց շահը ապահովվելու համար չեն անում»,- ավելացրել է նա: «Արցախի հարցի լուծման համար միջնորդ լինելու մրցակիցները շատ են, բոլորն էլ ցանկանում են դերակատարում ունենալ, ԱՄՆ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ է նշանակել, միջնորդությունը սովորաբար առավելություն է տալիս: Եվրոպան կարծես թե ստացավ գազի և էներգակիրների մատակարարման բավական ձեռնտու պայմանագրեր Ադրբեջանից, տեսնենք մյուս միջնորդներն ինչ ակնկալիքներ ու ստանալիքներ ունեն, հայկական կողմը պետք է կարողանա հավասարակշռել Ադրբեջանի նյութական առավելություները»,-ընդգծել է Մելիքյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
