Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին. «Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին. «Հրապարակ»
179
Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ., 09:48

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։ Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության համացանցային էջերը վարի, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստի ու կառավարության փիառով զբաղվի։ Վարչապետի աշխատակազմն այս ՊՈԱԿ-ին ևս մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 10 մլն դրամի չափով, որով էլ ՊՈԱԿ-ը պիտի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցի։ Այսինքն՝ ստացվում է, որ դրամաշնորհը ստանում է ՊՈԱԿ-ը, բայց դա համարվում է աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։ Այս երկու դրամաշնորհի պայմանագրերը կնքվել են հունվարի 25-ին»:

Մանրամասները՝ թերթի համարում: