«Ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը չի աշխատում». Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրելով. «Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում:
Հանրային սննդի՝ ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են կամ այլ ծխախոտային արտադրատեսակ օգտագործում, որովհետև ոստիկանության կարծիքով մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը իր մեջ պարունակում է անորոշություններ, որոնք սակայն օրենքն ընդունելու ժամանակ չեն մատնանշվել որևէ գերատեսչության կողմից: Ինչևէ այսպես էլ է լինում, երբ օրենքը կիրառելիս են ի հայտ գալիս խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում շտկվում են:
Հաշվի առնելով նշված խնդիրների բարձրաձայնումը ՆԳՆ կողմից, նախաձեռնելու եմ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոստիկանությունը կարողանա շատ հստակ վարչական պատասխանատվության ենթարկել այն հանրային սննդի կամ այլ հաստատությունների պատասխանատուներին/կառավարիչներին, ովքեր չեն կասեցրել իրենց հաստատություններում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների կիրառումը, այսինքն ըստ էության թույլատրել են դա: Մեր պետական գերատեսչությունների ուշադրությունը պետք է ավելի շատ լինի հենց պատասխանատուների վրա, քանի որ հենց նրանք են պարտավոր ապահովել օրենքի բոլոր դրույթների կիրառումը:
Հ.Գ. մեկ այլ խնդիր էլ կա օրենքի հետ կապված, դա արգելող նշանների բացակայությունն է, որը կրկին պարտավոր են հաստատությունների պատասխանատուներն ապահովել բոլորի համար տեսանելի վայրերում, բայց զանգվածաբար չեն անում դա, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու մարմինն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է:
Հ.Հ.Գ. փորձելու եմ լուծումներ գտնել նաև նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար, քանի որ որոշ տնտեսվարողներ ըստ էության շրջանցում են օրենքի կիրառումը»:





«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան
6501:06
2027 թվականից կողակցի բնակարանը կժառանգվի միայն երկրորդ ամուսնու մահից հետո
10900:36
Գերմանիան չունի օգտագործման պատրաստ գոնե մեկ ապաստարան. RND
14100:22
Ուկրաինայի դեմ պատերազմ զինվորագրված ռուսների երկու երրորդը զոհվել է
174Երեկ, 23:41
«Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն». Լիաննա Խաչատրյան
81Երեկ, 23:30
Դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չկար. «Հետք»
115Երեկ, 22:48
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը
85Երեկ, 22:42
Զելենսկին հայտարարել է հուլիսին 30.000 ռուս զինվորի սպանության մասին
158Երեկ, 22:36