«Նշված տարածքներում ռազմական օբյեկտներ սարքելով՝ Ադրբեջանն ամենևին խաղաղասիրական չի տրամադրված». Ոսկան Սարգսյան
![]() 209 Կիրակի, 05 փետրվարի, 2023 թ., 23:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «2020 թվականի պատերազմի ավարտից ավելի քան 2 տարի անց Ադրբեջանի իշխանությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում Արցախից գրաված, ադրբեջանական տարբերակով՝ «ազատագրված» տարածքներում զորամասերի, օդանավակայանների, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների, թունելների կառուցման համար, սակայն քաղաքացիական բնակչության համար բնակելի տների, ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ներդրումներ չի կատարում։ Ադրբեջանի էլեկտրական բաշխիչ ցանցերը տնօրինող «Ազերիշիգ» ընկերության կրթության և ներդրումների կենտրոնի տնօրեն Արազ Մամդեզադեն հայտարարել է, որ «ազատագրված» տարածքներում իրենց ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 750 բաժանորդի, որոնց մեծամասնությունը «ոչ բնակելի» բաժանորդներ են։ Այս չնչին թիվը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նշված տարածքներում ռազմական օբյեկտներ սարքելով՝ ամենևին խաղաղասիրական չի տրամադրված Արցախից մնացած հատվածի և Հայաստանի հանդեպ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
