ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականներին հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ի՞նչ է կատարվել. «Ժողովուրդ»
![]() 207 Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է: Պարզեց, որ պարգևավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգևավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, թե ինչ ինտրիգներ են թաղված ստորագրահավաքի հետևում, և հրահանգել են իրենց օգնականներին գնալ ու հետ վերցնել ստորագրությունը: Նրանք չեն ցանկացել դուրս գալ Սիմոնյանի և Նարիբեկյանի դեմ, բայց քանի որ այդպիսի ընթացակարգ տեխնիկապես հնարավոր չէ, գործընթացը շարունակվել է զղջացող տեքստերով միայն: Բանն այն է, որ ՔՊ պատգամավորների ստորագրահավաքն ավարտվեց Վահան Նարիբեկյանի՝ աշխատանքից ազատման դիմումով, իսկ պատգամավորների օգնականներն էլ պարգևավճար չստացան: Ու թեև բոլոր կողմերը պարբերաբար տարբեր խմբերում ու զրույցներում միմյանց հորդորում են թեման փակել, բայց ամեն մամուլի հրապարակումից հետո նոր բախումների դաշտ է բացվում, և ՔՊ ներսում թիմին «թիկունքից խփող», «վարչապետին հարվածող» և այլ մեղադրանքներ են հնչում՝ դեռևս առանց անունների: Հիշեցնենք, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական էր միացել ստորագրահավաքին. 1) Հայկ Կոնջորյանի Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
