Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելու դեպքում տուգանք կսահմանվի. «Ժողովուրդ»
![]() 164 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, և օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել և պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի մասով։ ԱԺ օրակարգում կան այլ հարցեր ևս, որոնք կարևորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երևանի ավագանին ունենալու է նոր գործառույթ և կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երևանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաև փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
