Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շուտով մեքենայի տեխզննում չի կատարվի, եթե գազաբալոնի վկայագրում իրականացված չլինի». Գնել Սանոսյան

«Շուտով մեքենայի տեխզննում չի կատարվի, եթե գազաբալոնի վկայագրում իրականացված չլինի». Գնել Սանոսյան
241
Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 18:36

Այսուհետ քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Գործընթացն ընթանում է, բայց ցուցանիշներն այդքան գոհացնող չեն: Այս պահին 166 հազար մեքենա է այդ գործընթացով անցել, մոտ 62 հազար մեքենա հերթագրման պրոցեսի մեջ է:
Փոփոխությունն արել ենք, փետրվարի 25-ից կմտնի ուժի մեջ, և տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա կա տեղադրված գազաբալոնային համակարգ: Մեքենաները պետք է նախ ստուգեն իրենց գազաբալոնային համակարգը, որից հետո միայն կարող են տեխզննման կայանում մյուս ստուգումներն անցնեն»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց նաև, որ 166 հազար մեքենայի ստուգման արդյունքում 4800 բալոն է խոտանվել: