«Խորվաթիայի արտգործնախարարը հայ հասարակության հետ ավելի՞ անկեղծ էր, քան ՀՀ իշխանությունը». Արթուր Խաչատրյան
![]() 177 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 10:36 Այսօր ԱԺ-ում շարունակվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն իր ելույթում խոսեց արտաքին ճակատում ՀՀ իշխանության վարած քաղաքականության մասին: Մասնավորապես՝ պատգամավորն անդրադարձավ նախօրեին Խորվաթիայի արտգործնախարարի կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանում տեղակայվելիք Եվրոմիության դիտորդական առաքելությունը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո». «Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ նկատի ուներ, որ մեկ է, այս իշխանություններին որևէ պարագայում չեն վստահելո՞ւ, թե՞ Խորվաթիայի իշխանությունների ներկայացուցիչը հայ հասարակության հետ շատ ավելի անկեղծ էր, քան ՀՀ իշխանությունները՝ առ այն, որ հավանաբար այդ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի թշնամական գործողությունները չկարողանա կասեցնել»: Խաչատրյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ իրոք ճիշտ ենք անում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
