Թուրքիայի Իսկենդերունի նավահանգիստը շարունակում է այրվել
638 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 01:42 Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Իսկենդերուն բեռնարկղային նավահանգիստը երրորդ օրն է շարունակում է այրվել, հրշեջները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ վերահսկել կրակը։ Հիշեցնենք, որ հրդեհն սկսվել էր երկրաշարժի հետևանքով: Այս մասին ուղիղ եթերում հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի ցուցադրած կադրերը ցույց են տալիս, որ նավահանգստից դեռ բարձրանում են ծխի խիտ ամպեր։ Պայթյունների հետևանքով հրդեհի մեծ բռնկումները պարբերաբար տեսանելի են: Պայթյունների աղբյուրը որոշ տարաների պարունակությունն է, որը պայթում է բռնկման գոտում բարձր ջերմաստիճանից։ Հրշեջները բառացիորեն մետր առ մետր ետ են գրավում տարածքը հրդեհից՝ առատորեն ցողելով ջրով, որպեսզի կանխեն հրդեհի տարածքի վերաընդլայնումը։ Հրդեհի մարումը կատարվում է օդից, ցամաքից և ծովից։ Դրանում ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի, երկրի գյուղատնտեսության նախարարության ինքնաթիռներ, պոմպերով ծովային քարշակներ, ցամաքային հրշեջ բրիգադներ և ՌԴ-ից ուղարկված Արտակարգ իրավիճակների նախարարության Be-200 երկկենցաղ ինքնաթիռ։ |
Չիլիում մոլեգնում է անկառավարելի անտառային հրդեհ (տեսանյութ)
7919:06Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից (տեսանյութ)
16214:00Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
14710:12Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
428Երեկ, 19:43Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածները ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներ են
213Երեկ, 14:42Արմեն Սարգսյանը կորցրել է ձախ ոտքը, նրա վիճակը ծանր է (տեսանյութ)
559Երեկ, 14:13Մոսկվայում պայթյունի հետևանքով տուժել է Արմեն Սարգսյանը (տեսանյութ)
427Երեկ, 12:55«Ձերբակալվածները նաև քարեր են նետել գնացքի ուղղությամբ». ՆԳՆ
179Երեկ, 11:42