Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հարցվածների մեծ մասը Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում են ՌԴ-ն, Հայաստանն ու Իրանը». Տաթևիկ Հայրապետյան

«Հարցվածների մեծ մասը Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում են ՌԴ-ն, Հայաստանն ու Իրանը». Տաթևիկ Հայրապետյան
308
Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 00:12

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Agora Analytical Collective հետազոտական կենտրոնի կողմից երիտասարդության շրջանում անցկացրած արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների մեծ մասը Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում են ՌԴ-ին, Հայաստանին ու Իրանին՝ համապատասխանաբար 81%, 74%-և 73%: Ցանկում են հայտնվել Ֆրանսիան, ԱՄՆ ու Հնդկաստանը: Բնականաբար թիվ մեկ դաշնակիցը համարվել է Թուրքիան, այնուհետև Պակիստանը, Իսրայելը, Ուկրաինան և Վրաստանը:
Ուշագրավ է, որ ՌԴ֊ն սկսել է դիտվել սպառնալիք Ադրբեջանի համար այն դեպքում, երբ Լավրովը ջանք ու եռանդ չի խնայում հանդես գալու որպես ադրբեջանական կողմի պաշտպան: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանին սիրաշահելու ռուսական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է: Հույս ունեմ, որոշ հետևություններ կանեն Մոսկվայում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր դեպքում, թեև ասում են, որ ոչնչացրել են մեզ, բայց փաստորեն համարում են սպառնալիք։ Իրանի դեպքում էլ դա տարված քարոզչական աշխատանքի արդյունք է»:

«Հարցվածների մեծ մասը Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում են ՌԴ-ին, Հայաստանին ու Իրանին». Տաթևիկ Հայրապետյան
«Հարցվածների մեծ մասը Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում են ՌԴ-ին, Հայաստանին ու Իրանին». Տաթևիկ Հայրապետյան