Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե մեկը տուժեր, դարձյա՞լ դեմ էիք լինելու թորոսյան արսենի արտահայտած մտքին». Վահե Լոռենց

«Եթե մեկը տուժեր, դարձյա՞լ դեմ էիք լինելու թորոսյան արսենի արտահայտած մտքին». Վահե Լոռենց
280
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 03:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ թորոսյան արսենը զուրկ է մարդկային որևէ առաքինությունից՝ պարզ է։ Որ վատ նախարար էր, դա էլ պարզ է, որ իշխող թիմին ու իրենց երկրպագուներին արժանի կերպար է՝ դա էլ է պարզ։
Բայց, եթե ասենք, ձեր զավակը, հարազատը կամ մտերիմ որևէ մեկը երեկ տուժեր «Համերի» վարորդի գաստրոլների արդյունքում, դարձյա՞լ դեմ էիք լինելու թորոսյան արսենի արտահայտած մտքին։ Արդյո՞ք հիմա ազնիվ եք և երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում։ Չէ՞ որ վարորդի արարքը հանրության համար խիստ վտանգավոր արարք էր։
Կեղծավոր լինելը, երկակի ստանդարտներ կիրառելը բարոյապես շատ ավելի պարսավելի է, քան այս իշխանությունների ընդգծված հակահայ կեցվածքը․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց