13-ամյա աղջիկը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է
808 Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 13:06 Երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության և քննչականի ծառայողները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս-ն է։ Տեղում բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան ունեցել է «սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ |
Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից (տեսանյութ)
15314:00Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
13510:12Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
420Երեկ, 19:43Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածները ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներ են
209Երեկ, 14:42Արմեն Սարգսյանը կորցրել է ձախ ոտքը, նրա վիճակը ծանր է (տեսանյութ)
553Երեկ, 14:13Մոսկվայում պայթյունի հետևանքով տուժել է Արմեն Սարգսյանը (տեսանյութ)
424Երեկ, 12:55«Ձերբակալվածները նաև քարեր են նետել գնացքի ուղղությամբ». ՆԳՆ
175Երեկ, 11:42Թուրքիայում բեռնատարն ընկել է կամրջից. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
348Երեկ, 09:25