Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսաստանը պաշտոնապես սպառնում է Հայաստանին». Կարեն Հեքիմյան

«Ռուսաստանը պաշտոնապես սպառնում է Հայաստանին». Կարեն Հեքիմյան
318
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 21:42

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ռուսաստանը պաշտոնապես սպառնում է Հայաստանին:
ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդին Վյաչեսլավն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բացեիբաց սպառնացել է Հայաստանին՝ ասելով, որ «նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»:
Վոլոդին Վյաչեսլավին շտապեմ տեղեկացնել, որ, ցավոք, իր մատնանշած «երկիրը» վաղուց չկա, հակառակ դեպքում՝ ինքը, նման խոսքերից անմիջապես հետո, այդ երկրի կողմից պետք է հայտարարվեր անցանկալի անձ, իսկ նույն երկրի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղեր ՌԴ-ին: Այսինքն, Վոլոդին Վյաչեսլավը խոսում է մի բանի մասին, ինչը դե ֆակտո չկա:
Սակայն, եթե մենք, ՌԴ-ի աշխարհաքաղաքական հավանական տապալման արդյունքում դեռ լիարժեք պետականության վերականգնման հույս ունենք, ապա ՌԴ-ի՝ վերոհիշյալ տապալման արդյունքում, ՌԴ-ն գոնե երկար ժամանակ չի վերականգնվելու»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան