Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել․ հայտարարություն
![]() 319 Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 23:12 Այսօր՝ 13.02.2023թ. ՀՀ փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացավ ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Ակումբի նիստը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել: Ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել: Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը: Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին: Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ: Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշեցին՝ 1. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը. 2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության. 3. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար. 4. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ. 5. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայություն |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
