«Վոլոդինն արտահայտել է այն մտահոգությունը, որը նաև մենք ունենք». Սեյրան Օհանյան
![]() 285 Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 17:06 Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ հայտարարել էր. «...Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»: Արձագանքելով Վոլոդինի հայտարարությանը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն ասել է. «Երբ երկիրը ուժային կենտրոնների հակամարտության թատերաբեմ ես դարձնում, կան մտահոգություններ, և Վոլոդինն այդ մտահոգություններն արտահայտել է: ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ իրավապայմանագրային ու նաև գործնական մի համակարգ է ձևավորվել, որի հիմքում և՛ հարաբերություններն են, և՛ եռակողմ հայտարարությունները: Ակնհայտ է նաև, որ ՌԴ-ն այսօր խնդիրներ ունի Արևմուտքի հետ: Արևմուտքը մեր թշանմին չէ, բարեկամն է, բայց Արևմուտքն այսօր հակամարտության մեջ է ՌԴ-ի հետ, ու երբ դու պայմանավորվել ես մի համակարգի հետ, որպեսզի իրենք կարողանան իրականացնել ամբողջ գործընթացը ու նաև ներքաշում ես պայմանավորվածության կողմի հակառակորդին, խնդիրներ են առաջանում»,- նշել է Օհանյանը՝ հավելելով. «Վոլոդինը բաց արտահայտել է այն մտահոգությունը, որն այսօր նաև մենք ունենք»: Հարցին՝ իսկ դա որոշակի չափով սպառնալիք չէ՞, ասել է. «Իհարկե, որոշակի չափով սպառնալիք է...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
