Երևանի ավագանին գույքահարկից ազատեց զոհվածների ընտանիքի անդամներին և հաշմանդամներին
![]() 255 Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 18:54 Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը զեկուցեց «Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին» որոշման նախագիծը: Ջհանգիրյանը հայտնեց, որ նախագծով արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով 2021-2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից: «Վերոնշյալ խմբերի մեջ ընդգրկված են թվով 1739 քաղաքացի, որից 532-ը՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ»,-հայտնեց Ջհանգիրյանը և տեղեկացրեց, որ խոսքը գնում է 9.5 մլն դրամ հարկը զիջելու մասին: Ավագանին միաձայն՝ 46 կողմ ձայներով ընդունեց նախագիծը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
