Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
![]() 283 Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 23:30 Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մանրամասն քննարկվել են առևւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
