«Վախենում եմ՝ տղայիս քարը դնեմ, գա՝ ջարդի»․ հայրենիքի համար զոհված Գոռի գերեզմանի տարածքը՝ վիճաբանության առարկա
![]() 270 Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 22:24 Հարենիքը պաշտպանելիս զոհված Գոռ Գևորգյանի գերեզմանի համար հատկացված տարածքը դարձել է վիճաբանության պատճառ։ Նա հուղարկավորված է Հրազդան քաղաքի Մայրավան թաղամասի գերեզմանատանը։ Բնակիչներից մեկը պնդում է, որ այդ տարածքն իր սեփականությունն է, սակայն, Գոռի հարազատները հակառակն են հայտարարում, որ տարածքը համայնքապատկան է և նախատեսված է հուղարկավորությունների համար։ Գոռի հայրը՝ Գևորգ Գևորգյանը, վշտացած է. Forrights.am-ի հետ զրույցում ասում է՝ ինչպես է հնարավոր, որ հողը պաշտպանելու համար զոհված տղայի գերեզմանը նման վեճի առարկա դառնա։ Ըստ նրա՝ թաղամասի բնակիչներից մեկը, որ հիմա այլ տեղ է բնակվում, տարիներ առաջ անօրինական տարածքում ծառեր է տնկել, տնակ կառուցել, պարսպապատել և մեկ շուն կապել տարածքում, իսկ հիմա բանկիչներին թույլ չի տալիս այդ հատվածում ոչ հուղարկավորություններ անել, ոչ ճանապարհով անցնել ու հասնել իրենց հարազատների շիրիմներին։ «Մահանալուց հետո գերեզմանոցը մարդու երկրորդ տունն է։ Ինձ ասում է՝ տար էրեխուդ վերևը թաղի, բայց ինչո՞ւ պետք է ինքն ասի, ինքն ո՞վ է, որոշո՞ղ է։ Յոթի օրը եկա, տեսա տղայիս գերեզմանի վրա արմատուրա է տնկել։ Լրիվ անօրինական է, ոչ մի փաստաթուղթ չունի։ Բոլորն ասում են, որ սա համայնքի հողն է, բայց բոլորին միլիցայություն է տվել»,-ասում է հայրն ու հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը։ Գևորգ Գևորգյանը մտավախություն ունի, որ խնդրին օրինական ճանապարհով լուծում չտալը կարող է անդառնալի հետևանքեր ունենալ։ «Իմ տղայի գերեզմանն այստեղ պետք է մնա, բայց վախենում եմ, որ վաղը քարը դնեմ, գա ջարդի։ Եթե նման բան անի ես ի՞նչ պիտի անեմ, ազգուտակին կվերացնեմ։ Իմ սրբությունն իմ տղեն է, եթե մեկը պղծի իզութոզով կկորցնեմ»,-ասաց նա։ Մանրամասները տեսանյութում |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
