Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գործարանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կոտրվածքներով

Գործարանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կոտրվածքներով
263
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 23:00

Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։ Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։