Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջարկվել են բանալիներ, որոնք հասցե չունեն». ՊՆ նախկին շենքի բնակիչ

«Առաջարկվել են բանալիներ, որոնք հասցե չունեն». ՊՆ նախկին շենքի բնակիչ
274
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 18:12

ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերն անցկացրել են դրսում՝ կրակի կողքին. այդ մասին լրագրողներին ասացին իրենք, որոնք մինչ այս պահը սպասում են խնդրի որևէ լուծման:

«Տղաներս գտնվում են ՌԴ-ում՝ տուն չունենալու պատճառով: Որ րոպեին մի անկյուն լինի՝ երեք տղես էլ կգան, նրանք պատերազմի մասնակից են»,- ասաց տարեց քաղաքացին՝ շարունակելով. «Իրավիճակի լուծումը մեկն է՝ այս բոլոր մարդկանց կա՛մ տեղավորում են, կա՛մ իրենց երեխաների հետ գալիս են էստեղ և մնում մի գիշեր»:

Հարցին, թե ինչ առաջարկներ են եղել պատկան կառույցների կողմից, տնից վտարված քաղաքացիներից մեկն ասաց. «Առաջարկվել են բանալիներ, որոնք հասցե չունեն, այսինքն՝ եկել, ասել են. «Եկեք, ձեզ տեղավորում ենք, որ մանր երեխեքը փողոցում չմնան. բանալիները տվել են, հասցեն տվել են, բայց հանրապետությունում տենց հասցե ու բանալի գոյություն չունի»:

Հիշեցնենք՝ ՊՆ նախկին շենքը Կառավարությունը հատկացրել է ՊԵԿ-ին: Բռնի ուժ գործադրելով երեկ ոստիկանական ուժերը բնակիչներին դուրս են հանել շենքից՝ թույլ չտալով գիշերը ներս մտնել: Նրանց հետ են նաև մանկահասակ երեխաներ:

«Առաջարկվել են բանալիներ, որոնք հասցե չունեն». ՊՆ նախկին շենքի բնակիչ