Ալիևի վարչակարգը վճարովի է դարձնելու Վարանդա-Շուշի ավտոճանապարհը․ ադրբեջանցիները բողոքում են
![]() 228 Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 14:42 Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։ Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։ «Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,- հայտարարել է Սալեհ Մամեդովը։ «Տելեգրամ»-ի ալիքում ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ քննադատության է արժանացել այդ որոշումը։ «Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞։ Այդ գումարը կարող էին բյուջեում գտնել»,- նշել են օգտատերերը։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
