Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Պատերազմից 2,5 տարի անց Դատախազությունը չի կարողանում պարզել Խուռհատից նահանջած անձնակազմի ցանկը

Պատերազմից 2,5 տարի անց Դատախազությունը չի կարողանում պարզել Խուռհատից նահանջած անձնակազմի ցանկը
240
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 21:00

Դատախազությունը 44-օրյա պատերազմից 2,5 տարի անց դեռևս չի կարողանում պարզել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարից նահանջած անձնակազմի ամբողջական ցանկը, գրում է «Հետք»-ը:

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում էին սկսել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, թողնելով անձնակազմին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, որ վիրավոր է։
Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, չիմանալով որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ և զոհվել։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
2022թ. սեպտեմբերի 12-ի հերթական դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Ավետիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ խնդրելով նահանջած անձնակազմի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել իրեն։

Դատախազը նշել էր, որ նախաքննական մարմինը մի շարք քննչական գործողություններ է կատարել, այդ թվում՝ հարցաքննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին գրություններ է ուղարկել՝ հստակեցնելու տուժողների ցանկը։

...Դատախազության հանրային կապի բաժնից, սակայն, հայտնել են, որ 2020թ. հոկտեմբերի 10-ին մարտերի ժամանակ ամբաստանյալ Իշխան Վահանյանի դրսևորած անգործության հետևանքով տուժած զինծառայողների ամբողջական ցանկը դեռ հստակ չէ. այն հնարավոր է հստակեցնել դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: