Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը
252
Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 10:42

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է: ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել իր էջում՝ հրապարակելով հատված՝ «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից:

«Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․»: