Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը
![]() 326 Կիրակի, 19 փետրվարի, 2023 թ., 19:54 Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 46 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով vesti.ru-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։ Զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միայն Թուրքիայում 345 հազար բնակարան է քանդվել, հայտնում է Reuters-ը։ Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում փետրվարի լույս 19-ի գիշերը 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Գեքսուն քաղաքի մոտ։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել: Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
