Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունքի հետևում որևէ փաստաթուղթ չստորագրվի». Վանեցյան

«Պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունքի հետևում որևէ փաստաթուղթ չստորագրվի». Վանեցյան
254
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 12:30

«Օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանին ու պատրաստ է ստորագրել այն: Արդյո՞ք մենք գիտենք՝ ինչ է գրված պայմանագրում, ի՞նչ գին ենք վճարելու՝ պայմանագրի ստորագրման դիմաց»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Մենք պետք է ստիպենք, որպեսզի ժողովրդի թիկունքի հետևում որևէ փաստաթուղթ չստորագրվի. թող հրապարակեն, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը»,- հավելել է Վանեցյանը: